Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Էլժբետա Պենդերեցկա. «Այն‚ ինչ երկու օրերի ընթացքում ես լսեցի երևանյան համերգասրահում‚ Հայաստանի ապագան է»

Էլժբետա Պենդերեցկա. «Այն‚ ինչ երկու օրերի ընթացքում ես լսեցի երևանյան համերգասրահում‚ Հայաստանի ապագան է»
06.11.2019 | 13:11

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներն ու հյուրերը մեծապես կարևորեցին այն փաստը‚ որ ՀՀ կառավարությունն աջակցում է դասական երաժշտությանը։ ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր կազմակերպիչներին‚ պետական հիմնարկներին‚ որոնք ցանկացան‚ որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կայանա‚ և անձամբ նախարար Արայիկ Հարությունյանին‚ որն իր ավանդը ներդրեց այս նախաձեռնության կյանքի կոչման հարցում։

Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան ընդգծեց‚ որ Նման փառատոնը աներևակայելի ազդեցություն ունի մշակույթի և երկրի զարգացման վրա։ «Այն‚ ինչ անում է Սերգեյ Սմբատյանն իր նվագախմբով‚ աներևակայելի է‚ և դրան պետք է աջակցել։ Պետության ապագայի համար դա շատ կարևոր է։ Կարևոր է երիտասարդ երաժիշտներին աջակցելը‚ ինչն անում է մաեստրո Սմբատյանը‚ նման գործունեություն իրականացնում եմ ես Լեհաստանում‚ որպեսզի երիտասարդները չլքեն երկիրը։ Այն‚ ինչ երկու օրերի ընթացքում ես լսեցի երևանյան համերգասրահում‚ Հայաստանի ապագան է»‚- ասաց տիկին Պենդերեցկան։

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի խոսքով՝ իր ղեկավարած հիմանդրամը մեծ թվով փառատոներ‚ մրցույթներ‚ վարպետության դասեր է անցկացնում ամբողջ աշխարհում‚ որոնց մեջ ներգրավված են հայկական կոլեկտիվներ‚ հայ մենակատարներ։ «Եվ միշտ տարբեր առիթներով հարցնում են՝ ինչու եք այդքան բան անում Հայաստանի համար։ Պատճառներն իհարկե բազմաթիվ են‚ բայց առանձնացնեմ երկուսը՝ դրանցից մեկը‚ որ Հայաստանի մշակութային նախագծերին հսկայական աջակցություն է ցուցաբերում ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը‚ ինչի համար մեծագույն երախտագիտություն եմ հայտնում նախարար Հարությունյանին։ Շատ կարևոր է‚ որ միջազգային մշակութային միջոցառումները մուտք են գործում Հայաստան՝ Հայաստանը դարձնելով կարևոր կետ միջազգային մշակութային քարտեզում։ Երկրորդ գործոնը՝ մեր բարեկամությունն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Մոտ երկու տարի առաջ նվագախումբը հրավիրվեց Մալթա՝ Մալթայի միջազգային փառատոն‚ որտեղ նվագախումբը դարձավ Հայաստանի յուրօրինակ դեսպանը։ Երկու շաբաթ շարունակ նվագախումբն ամենօրյա ռեժիմով ներկայացնում էր տարբեր համերգային ծրագրեր‚ ինչն ուղղակի անհավատալի է։ Այդ փառատոնից հետո կտրուկ մեծացավ ոչ միայն հայկական մշակույթի‚ այլև Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը։ Եվ ինչպես իտալացի հայտնի թավջութակահար Մարիո Բրունելոն նշեց‚ նման փառատոները կարևոր են ոչ միայն Հայաստանի‚ այլև աշխարհի համար»‚- ասաց Իշխանովը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ նկատեց‚ որ ժամանակակից երաժշտությունը շատ բարդ է‚ այն ունկնդրում է էլտար հանրությունը. «Եվ շատ ուրախ ենք‚ որ մենք ՀՀ կառավարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի շնորհիվ կարողանում ենք Հայաստանում կազմակերպել նման մասշտաբային փառատոն»‚- ասաց դիրիժորը։



Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ